Ութ ժամ սայլակով ծննդկանին տարել են՝ մոտակա հիվանդանոց հասնելու համար

Ութ ժամ սայլակով ծննդկանին տարել են՝ մոտակա հիվանդանոց հասնելու համար

Հնդկաստանի Օդիշա նահանգում երիտասարդ բժիշկն իր ասիստենտների հետ ութ ժամ շարունակ սայլակով տեղափոխել է արյունահոսող ծննդկանին՝ մոտակա հիվանդանոց հասնելու համար։ Արդյունքում նրան այնուհանդերձ, հաջողվել է կնոջը հասցնել հիվանդանոց եւ փրկել կյանքը։ Այս մասին հայտնում է Newsflare-ը։ Հայտնի է, որ կինը երկվորյակներ է ունեցել։ Հայտնի է, որ այն գյուղը, որտեղ ապրել է ծննդկանը, մոտակա հիվանդանոցից հեռու է եղել երեսուն կիլիոմետր։ Բժիշկները չեն կարողացել փրկել երեխաներից երկրորդի կյանքը, սակայն փրկել են կնոջ եւ մեկ երեխայի կյանքը։ Այժմ նրանք հոսպիտալացված են եւ բժիշկները նրանց վիճակը գնահատում են բավարար։