ԱՄՆ-ն մտադիր է «Պատրիոտ» համակարգեր տեղակայել Իրաքում

ԱՄՆ-ն մտադիր է «Պատրիոտ» համակարգեր տեղակայել Իրաքում

Միացյալ Նահանգները ամենայն հավանականությամբ կդիտարկի Իրաքում «Պատրիոտ» հակահրթիռային համակարգերի տեղակայման հարցը այն բանից հետո, երբ Իրաքում հարձակման ենթարկվեցին ամերիկյան բազաները։

Այս մասին հայտնում է Fox News-ը, վկայակոչելով Պենտագոնի իր աղբյուրների փոխանցած տեղեկությունները։

Նշենք, որ Իրանը Իրաքում գտնվող ամերիկյան բազաները հրթիռակոծել էր հունվարի ութին՝ ի պատասխան իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանիի՝ ամերիկյան ուժերի կողմից լիկվիդացման։