Կատար մեկնած ֆուտբոլի երկրպագուն մահացել է

Կատար մեկնած ֆուտբոլի երկրպագուն մահացել է

Ինչպես հայտնում են մարզական հեղինակավոր պարբերականները, Աշխարհի առաջնությանը ներկա գտնվելու նպատակով Կատար՝ Դոհա ժամանած Ուելսի հավաքականի մոլի երկրպագուներից մեկը մահացել է։

Ըստ տարբեր հրապարակումների՝  երկրպագուն, որը Կատար էր եկել ընկերների ու որդու հետ, մահացել է Իրանի հետ հանդիպման օրը, սակայն մարզադաշտ այդպես էլ չի գնացել, քանի որ խաղի մեկնարկից առաջ իրեն արդեն սկսել է վատ զգալ ու մնացել հյուրանոցում։

Նշենք, որ այդ օրը Ուելսի հավաքականը անսպասելի պարտություն կրեց Իրանից 0-2 հաշվով։