Ջուր չի լինելու

Ջուր չի լինելու

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 30-ի ժամը 7.00-22.00 կդադարեցվի Կոտայքի մարզի՝ Աբովյան քաղաքի 3-րդ, 4-րդ և 5-րդ միկրոշրջանների, Հատիսի 2 շենքի, Ուսանողական և Հանրակացարանային թաղամասերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: