Տեսնում եք, թե ինչ ապագա են մեզ բոլորիս համար նախապատրաստում

Տեսնում եք, թե ինչ ապագա են մեզ բոլորիս համար նախապատրաստում

Նախկին փոխոստիկանապետ Գագիկ Համբաձումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ոստիկանության օրվա առթիվ շնորհավորանքի փոխարեն...

Իմ շատ սիրելի, անտարբեր ու ալարկոտ ժողովու՛րդ, ես հասկանում եմ, որ դարձել եք անտարբեր Ձեր դարդ ու ցավի, օր օրի բազմապատկվող առօրյա պրոբլեմների ու հազար ու մի չհասկացվող թարսությունների ճնշման տակ։ Սակայն շատ ցավալի է տեսնել, որ ոչ միայն ոչինչ չեք անում ձեր կյանքը շտկելու համար, այլ ալարում եք մտածել, թե ինչու է այդպես, և ինչ կարելի է անել այս դժոխքից դուրս գալու համար։ Եթե այդ ամենի մասին մտածելու հավես չունեք, առաջարկում եմ սկզբի համար մտածել ընդամենը մեկ հարցի շուրջ. այն է, թե ի՞նչ ապագայի համար էին ազգային ժողովում ծափահարում ուսապարկերը։ Այդ ուսապարկային ապագան լիարժեք պատկերացնելու համար նախ պատկերացրեք այսօրվա իրողությունը՝ պարտված ու ծնկի եկած երկիրը, տասնյակ հազարավոր զոհվածներն ու անդամախեղվածները, գերիներին ու անհետ կորածներին, կործանվող արժեհամակարգը, բարոյականության նորմերը, այլասերված արդարադատությունը ու բոլորիդ հայտնի մյուս նողկալի երևույթները։ Եթե սա (այսօրվա վիճակը) պատկերացրեցիք, ուրեմն մեծ երևակայություն չի պահանջվում պատկերացնելու համար ուսապարկերի կողմից ձեզ համար նախապարտրաստվող ապագան։ Դրա համար այսօրվա վիճակին ավելացրեք պետականության կորուստը, տոտալ այլասերվածությունն ու մանկապղծությունը, արժանապատվության ու պատվի իսպառ ոչնչացումը, բոլորիդ՝ թուրքին սպասարկող ստրուկի կարգավիճակն ու այսպես շարունակ։

Երևի կպահանջեք ասածներիս ապացույցը։ Խնդրեմ նաև այդ ապացույցը՝ մտաբերեք ձեր մարզպետներին ու մարզպետարանների ղեկավարությանը՝ կոկորդիլոս բուծողի գլխավորությամբ, Ազգային ժողովի իշխանական մեծամասնությանը՝ թուրքի գործակալ «օմեգայի» գլխավորությամբ, և ,վերջապես, կառավարության անդամներին՝ հոգեկան հիվանդի գլխավորությամբ։ Տեսնում եք որքան հեշտ է պատկերացնել, թե ինչ ապագա են մեզ բոլորիս համար նախապատրաստում խեղված հոգեբանությամբ հանցագործ ստահակների այս ոհմակը։ 

Դե ինչ, ժողովուրդ ջան, այսքանից հետո է՞լ բառացի ասեմ, թե ինչ պետք է անենք...»։