Թուրքիան վերացրել է Տաջիկստանի հետ վիզայի ռեժիմի ազատականացումը

Թուրքիան վերացրել է Տաջիկստանի հետ վիզայի ռեժիմի ազատականացումը

Ինչպես հայտնի է, մարտի 22-ին Մոսկվայում Crocus City Hall համալիրում տեղի ունեցած ահաբեկչության կատարողները Տաջիկստանի քաղաքացիներ են։

Այդ հանգամանքը հաշվի առնելով, Թուրքիան հայտարարել է, որ վերացրել է Տաջիկստանի հետ վիզայի ռեժիմի ազատականացումը, ըստ որի 2021-ից սկսած Տաջիկստանի քաղաքացիները կարող էին առանց մուտքի վիզայի մտնել Թուրքիա և մնալ 90 օր։

Թուրքիայի դիվանագիտական աղբյուրների նշմամբ, այս մասին Թուրքիայի իշխանությունները տեղեկացրել են Տաջիկստանի իշխանություններին և նշել, որ ապրիլի 20-ից սկսած այդ երկրի քաղաքացիները, ովքեր չեն լքի Թուրքիան, կարտաքսվեն։