Ռուսաստանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Ռուսաստանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Իսրայելը խախտել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի պահանջները՝ կապված հրադադարի և մարդասիրական օգնության համար Գազայի հատված մուտք գործելու հետ, ինչի համար նա պետք է ենթարկվի պատժամիջոցների, հայտարարել է ՄԱԿ-ի ԱԽ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։
«Եվս մեկ անգամ հիշեցնում ենք՝ Անվտանգության խորհրդի պարտադիր բանաձեւերը չկատարելը պետք է հանգեցնի խախտողի նկատմամբ պատժամիջոցների սահմանմանը։ Մենք կարծում ենք, որ Խորհուրդը պետք է առանց հապաղելու քննարկի այս հարցը»,- մշտական ​​ներկայացուցչի խոսքերն են մեջբերում ռուսական լրատվամիջոցները։

Նրա խոսքով՝ այժմ Գազայի բնակչությանը մարդասիրական օգնություն հասցնելը գրեթե անհնար է։ Վկայակոչելով ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի տվյալները՝ Նեբենզյան ասել է, որ իսրայելական բանակը արգելափակում է այդ հատված մեկնող մարդասիրական շարասյունների կեսը։

2728 բանաձեւը, որին վկայակոչում է Նեբենզյան, ընդունվել է մարտի 25-ին։ Այն, մասնավորապես, պարունակում է երկու կողմերից Ռամադան ամսվա ընթացքում հրադադարի, առանց նախապայմանների պատանդների անհապաղ ազատման պահանջներ, ինչպես նաև ապահովելու մարդասիրական օգնության մուտքը դեպի անկլավ: