Նախագահի նախկին թեկնածուն դիմել է Թուրքիայի ընդդիմությանը

Նախագահի նախկին թեկնածուն դիմել է Թուրքիայի ընդդիմությանը

Թուրքիայի նախագահի նախկին թեկնածու Մուհարեմ Ինջեն նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Ռեջեփ Թայիփ Էրդողանի հաղթանակից հետո երկրի ընդդիմությանը կոչ է արել խորհել այն սխալների մասին, որոնք թույլ են տվել նրանք։

«Ցանկանում եմ, որ նախագահական ընտրությունները, որոնք անցան... հանգիստ մթնոլորտում, օգուտ տան մեր երկրին և մեր ժողովրդին։  Շնորհավորում եմ նախագահի պաշտոնում վերընտրված Ռեջեփ Թայիփ Էրդողանին... և մաղթում հաջողություն երկրի կուտակված խնդիրների լուծման գործում։ 
Առաջիկա օրերին ես կանցկացնեմ ընտրությունների արդյունքների մանրամասն գնահատում։ Միևնույն ժամանակ առաջարկում եմ, որ ընդդիմությունը մտածի, թե ինչ ենք մենք սխալ արել»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է թուրք ընդդիմադիր գործիչը։

«Հայրենական» կուսակցության առաջնորդ Մուհարեմ Ինջեն մայիսի 11-ին հայտարարեց ընտրություններին հետագա մասնակցությունից հրաժարվելու մասին։ Որպես պատճառ նա մատնանշեց տարբեր սադրանքների, մեղադրանքների և ապատեղեկատվության տեսքով իր նկատմամբ ճնշումները՝ միաժամանակ չմանրամասնելով դրանք։ 

TRT հեռուստաալիքի փոխանցմամբ՝ 13 կասկածյալներ, ովքեր սոցցանցերում թեկնածուի մասին սադրիչ գրառումներ են հրապարակել, բերման են ենթարկվել, արտերկրում գտնվող չորս անձի նկատմամբ կալանավորման օրդեր է տրվել։