Քանյե Ուեսթը խոստովանել է, որ համակրում է Հիտլերին

Քանյե Ուեսթը խոստովանել է, որ համակրում է Հիտլերին

Ամերիկացի ռեփեր, հայազգի աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի նախկին ամուսինը՝ Քանյե Ուեսթը մի քանի տարօրինակ հայտարարություններ է արել, այդ թվում՝ նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի վերաբերյալ։

Ուեսթը դարձել է սկանդալային հեռուստահաղորդավար Ալեքս Ջոնսի հաղորդման հյուրը։ 
Նա այնքան է անկեղծացել, որ խոստովանել է իր համակրանքը նացիստական ​​Գերմանիայի առաջնորդի նկատմամբ։ 

«Յուրաքանչյուր մարդ արժեքավոր բան ունի, հատկապես Հիտլերը: Հիտլերը ծնվել է որպես քրիստոնյա: Այս տղան ստեղծել է խոսափողը, որը ես օգտագործում եմ որպես երաժիշտ: Բայց դուք չեք կարող բարձրաձայն ասել, որ այս մարդը երբևէ լավ բան է արել»:  Ես համակրում եմ Հիտլերին։ Մենք պետք է դադարենք անընդհատ դատապարտել նացիստներին»,- ասել է Ուեսթը։