Պատգամավորը գիշերային ակումբում ծեծկռտուք է սարքել

Պատգամավորը գիշերային ակումբում ծեծկռտուք է սարքել

Ռուսաստանի Տվերի մարզի Վիշնի Վոլոչեկում քաղաքային խորհրդի պատգամավոր Ա․ Արսենեւը գիշերային ակումբում ծեծկռտուք է սարքել, ծեծել այցելուներին։ Այս մասին հայտնում է «ТИА»-ն։

Դեպքը տեղի է ունեցել «ՕԷԶ» գիշերային ակումբում։ Պատգամավորը եւ նրա ընկերները եղել են հարբած վիճակում։ Նա նախ սկսել է վիրավորել ակումբի այցելուներին, ապա սկսվել է ծեծկռտուքը։ Ակումբի աշխատակիցները փորձել են կարգի հրավիրել պատգամավոր Արսենեւին, սակայն ապարդյուն։ Ռուսական սոցկայքերում այս միջադեպը լայն քննարկման թեմա է դարձել։