Թուրքիայում միանգամից երկու երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայում միանգամից երկու երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայում միանգամից երկու երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է այդ երկրի ԱԻ գործակալությունը։ Ըստ հաղորդագրության, առաջին երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 07։00-ին՝ Իզմիրում։ Ուժգնությունը կազմել է 5,3 մագնիտուդ։

Այս ստորգետնյա ցնցումից կարճ ժամանակ անց արդեն գրանցվել է երկրորդ երկրաշարժը՝ 4,1 բալ ուժգնությամբ։ Ավերածությունների կամ զոհերի ու տուժածների մասին տեղեկատվություն դեռեւս չի հրապարակվել։