Թուրքիան և ԱՄՆ-ն զորավարժություններ են անցկացրել

Թուրքիան և ԱՄՆ-ն զորավարժություններ են անցկացրել

Վերջին երկու օրերին Թուրքիայի ու ԱՄՆ-ի  օդային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացրել։ 
Այդ մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։ Զորավարժություններն ընթացել են Թուրքիայում։ Օգտագործվել են F-16 կործանիչներ։

Հայտարարության մեջ նշվել է, որ զորավարժություններն առնչություն չունեն վերջին օրերին տարածաշրջանում ստեղծված լարվածության հետ։

Կործանիչները պատկանել են ԱՄՆ-ի զինված ուժերին։