Կորոնավիրուսով վարակված տուրիստը 72 ժամ ճամփորդել է Կրետեով

Կորոնավիրուսով վարակված տուրիստը 72 ժամ ճամփորդել է Կրետեով

Ռումինիայից Կրետե ժամանած կին տուրիստը, ով պարզվում է, վարակված է եղել COVID-19-ով, առնվազն 72 ժամ անարգել ճամփորդել է Կրետեով։ Այս մասին հայտնում է Greece Greek Reporter-ը։ Հայտնի է, որ կին տուրիստը Կրետե է ժամանել իր արձակուրդն այնտեղ անցկացնելու համար։

Հերակլիոնի օդանավակայան ժամանելուց հետո նրան կորոնավիրուսի առկայության թեստավորում են իրականացրել։ Նրան տեղափոխել են հյուրանոց, որտեղ համար նա ամրագրել էր դեռ Ռումինիայում։ Թեստի պատասխանը լինելու էր 24 ժամից եւ այդ ընթացքում կինը պետք է մեկուսանար։ Ժամանելով հյուրանոց, նա տեսել է, որ այն փակ է, եւ ստիպված է եղել այլ հյուրանոց գնալ, սակայն այդ մասին չի զգուշացրել իշխանություններին։

24 ժամ անց հայտնի է դարձել, որ թեստի պատասխանը դրական է, այսինքն, կինը վարակված է կորոնավիրուսով։ Երբ իշխանությունները եկել են հյուրանոց, տեսել են հյուրանոցը փակ, իսկ կինը՝ չկա։ Պարզվել է, կինը գնացել է կղզին հետազոտելու, խախտելով բոլոր համաճարակային կանոններն ու ցուցումները։ Երբ նրան հայտնաբերել են, կինն ասել է, որ չի ցանկացել փչացնել իր արձակուրդը։ Միջադեպը անհանգստացրել է թե բժիշկներին եւ թե իշխանություններին։