Ուզում եմ վերջնականապես փակել օպերային երգչուհի Աննա Սարդարյանի թեման. ԱՆ խոսնակ

Ուզում եմ վերջնականապես փակել օպերային երգչուհի Աննա Սարդարյանի թեման. ԱՆ խոսնակ

Առողջապահության նախարարությւան մամուլի խոսնակը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝ 

«Ուզում եմ վերջնականապես փակել օպերային երգչուհի Աննա Սարդարյանի թեման` հարգելով վերջինիս մահվան հանգամանքը, ինչպես նաև բժշկական և անձնական գաղտնիք ունենալու մարդու իրավունքը:

Այս ընթացքում մի քանի անձ ներկայացել է ընտանիքի ծանոթ-բարեկամ և տարբեր սցենարներ փոխանցել` այդ թվում քրոջ վատառողջ լինելու մասին, ինչը պարզվեց, որ ևս իրականությանը չի համապատասխանում։

Առհասարակ, թեմայի վերաբերյալ հարցերի չեմ պատասխանելու, մանավանդ, որ ընտանիքը նույնպես կիսում է այս տեսակետը»։