Ադրբեջանում թմրանյութի խոշոր խմբաքանակ է բացահայտվել

Ադրբեջանում թմրանյութի խոշոր խմբաքանակ է բացահայտվել

Ադրբեջանի սահմանապահները Իրանի հետ սահմանին բացահայտել են հերոին տեսակի թմրանյութի խոշոր խմբաքանակ: Այն կշռում է 137 կգ, որը պետք է Իրանի տարածքից անցկացվեր Ադրբեջանի տարածք: Համաձայն պաշտոնական հաղորդագրության, ադրբեջանցի սահմանապահները Աստարի մաքսային անցակետում կանգնեցրել են մի բեռնատար, որը Իրանից Ադրբեջանի տարածքով պետք է մեկներ Ղազախստան: Իրականացվախ խուզարկության արդյունքում բեռնատարում հայտնաբերվել եւ առգրավվել է 137,339 կգ հերոին տեսակի թմրանյութ` 9,4 միլիոն դոլար ընդհանուր արժեքով: