Միջադեպ Գյումրիում՝ ոստիկանապետերի մասնակցությամբ. տեսանյութ

Միջադեպ Գյումրիում՝ ոստիկանապետերի մասնակցությամբ. տեսանյութ

Մեր տեղեկություններով երեկ երեկոյան Գյումրիում միջադեպ է գրանցվել ոստիկանների եւ Անի թաղամասում տեղակայված  սպասարկման օբյեկտներից   մեկի  աշխատողների, ինչպես նաև  այդ պահին այնտեղ գտնվող  հաճախորդների միջև:

Ըստ լուրերի՝ ոստիկանները ներխուժել են Գյումրիում Շեկո մականունով գործարարի խանութ եւ հայհոյանքներով պահանջել  խանութի սեփականատիրոջը: Կատարվածի վերաբերյալ Գյումրիում ընդդիմադիր հայացքներով աչքի ընկնող Կարապետ Պողոսյանն այսօր տեսանյութեր է հրապարակել ֆեյսբուքում՝ գրելով. «Երեկ երեկոյան, 22:30 ոստիկանական բեզպրիդելը հարձակվել է իմ գաղափարական ընկերոջ, ակտիվ ընդիմադիր Գարիկի «Շեկոյի» խանութի վրա, կադրերում Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Աշոտ Գրիգորյանը և Ոստիկանութան Գյումրու Մուշի բաժնի պետ Խորեն Բարխոյանն են, խանութում քաշքշել են աշխատակիցներին և Վրաստանի քաղաքացի հանդիսացող հաճախորդներին...
Նիկոլ փաշինյան, այ տղա, մեզնից հեռու մնա...
Հ.գ. ես ու Գարիկը այդ ժամին քաղաքում չենք եղել, վերադարձել ենք գիշերը շատ ուշ...
Հ.գ 2 կադրերում հնչող ոստիկանապետերի հայոյանքները հրապարակելու համար ներողություն եմ խնդրում
Հ.գ 3 առկա են նաև այլ տեսագրություններ, որոնք կհրապարակեմ ավելի ուշ» :

Նշենք, որ Կարապետ Պողոսյանի խոսքերով իրենք իրենց ավտոմեքենաները խանութի առջև են կայանել, այլ մեքենաներով քաղաքից դուրս են եկել: Ոստիկանները ենթադրել են, որ իրենք խանութի ներսում են եւ հերթական այցն են իրականացրել. «Մտածել են՝ ներսում ենք, եկել էին ջեբերս ընկնելու, սովորաբար մենք երեկոյան այդտեղ ենք հավաքվում» ,-նշում է Պողոսյանը :

Ավելացնենք, որ Մուշի ոստիկանական բաժանմունքից կատարվածի վերաբերյալ որևէ ինֆորմացիա չեն տրամադրում: