Պուրակում հարձակվել են թատրոնի դերասանների վրա եւ վնասել դանակով

Պուրակում հարձակվել են թատրոնի դերասանների վրա եւ վնասել դանակով

Էր-Ռիյադի Աբդալլա թագավորի անվան պուրակում դանակով զինված հարձակվել են պուրակում բեմականացում իրականացնող թատերախմբի դերասանների վրա եւ երեք հոգու դանակահարել։ Այս մասին հայտնում է Saudi Gazette-ը։ Ըստ հրապարակման, տուժածներից երկուսը տղամարդիկ են, մեկը՝ կին։ Նրանց վիճակը գնահատվում է կայուն։ Նշենք, որ ձերբակալվել է հարձակումն իրականացնողը։ Վերջինս 33 տարեկան է, Եմենի քաղաքացի։