Բրիտանիայի խորհրդարանում միացել է հրդեհի ձայնային ազդանշանը

Բրիտանիայի խորհրդարանում միացել է հրդեհի ձայնային ազդանշանը

Հրդեհի ձայնային ազդանշան է միացել Վեստմինստերյան պալատի շենքում, որտեղ գտնվում է Բրիտանիայի խորհրդարանը, գրում է Daily Express-ը:

Նշվում է, որ շենքի վերևից ծուխ է բարձրանում, և տագնապի ձայներ են լսվում:

«Հրշեջները ժամանել են դեպքի վայր ծխի մասին հաղորդագրության պատճառով, բայց պարզվել է, որ դա կեղծ ահազանգ է: Դա պարզապես գոլորշի էր», – ասել են Լոնդոնի հրշեջ ծառայությունից: