Ի՞նչ հանդիպումներ կան այսօր․ ինչ իրավիճակ է E ու F խմբերում

Ի՞նչ հանդիպումներ կան այսօր․ ինչ իրավիճակ է E ու F խմբերում

Կատարում շարունակվում է ֆուտբոլի Աշխարյի 2022 թվականի առաջնությունը։ Խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրը ևս շուտով կմոտենա ավարտին, որից հետո պարզ է դառնալու, թե ի վերջո որ հավաքականներն են ապահովել իրենց տեղերը 1/8 եզրափակչում։

Հիշեցնենք, որ խմբային փուլի երրորդ տուրի նույն խմբում ընդգրկված հավաքականների միջև հանդիպումները միմյանց միջև որևէ պայմանավորվածություն բացառելու նպատակով մեկնարկում են նույն ժամին։

Ներկայացնում ենք երրորդ տուրի այսօրվա հանդիպումների ժամանակացույցը՝ Խորվաթիա-Բելգիա, Մարոկկո-Կանադա (19։00), Կոստա Ռիկա-Գերմանիա, Իսպանիա-Ճապոնիա (23:00): Նշենք, որ F խմբում իրավիճակը չափից դուրս լարված է, Կանադայի ընտրանուց բացի մյուս բոլոր հավաքականները՝ Բելգիան, Խորվաթիան, Կոստա Ռիկան պահպանում են շանսերը 1/8 եզրափակչում։

Գերմանիայի հավաքականը, որը առաջին երկու տուրերում նախ պարտվել է Ճապոնիայի ընտրանուն, ապա ոչ-ոքի խաղացել Իսպանիայի հավաքականի հետ, միայն Կոստա Ռիկային հաղթելու դեպքում շանսեր կունենա երկրորդ տեղով հաղթահարել խմբային փուլի արգելքը։