Ինչպես են կազմակերպելու մրցանակաբաշխության լուսաբանումը

Ինչպես են կազմակերպելու մրցանակաբաշխության լուսաբանումը

Սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության օրը, Զվարթնոցի մայր տաճարի հարևանությամբ տեղի է ունենալու «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը, որի համար, ինչպես արդեն գրել էինք, 120 մլն դրամ է հատկացվել։Միջոցառումը մեկնարկելու է երեկոյան 19։00-ից։ Կառավարությունից տեղեկացրին, որ լրագրողներին թույլ չի տրվելու տեսանկարահանում իրականացնել, այդ հնարավորությունը ունի միայն Հանրային հեռուստաընկերությունը, որը բաց կապուղիով մյուս լրատվամիջոցներին առանց լոգոտիպի տեսանյութը տրամադրելու է միայն 22։00-ից։ Մինչ այդ լրագրողները գտնվելու է իրենց համար առանձնացված մամուլի կենտրոնում, և միջոցառմանը հետևելու են հեռուստաէկրանով, այդ ընթացքում լրագրողները չեն կարող լուսանկարահանել էկրանը, միայն կարող են տեքսային նյութեր պատրաստել, իսկ լուսանկարները էլի պիտի տրամադրի կառավարությունը։ Մրցանակաբաշխության ավարտին կարճատև ասուլիս է լինելու միջոցառման հատուկ մրցանակակրի մասնակցությամբ։ 

Ավելի վաղ գրել էինք, որ Միջոցառման կազմակերպման ամբողջ պրոցեսը ղեկավարում է կառավարության հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնի տնօրենՀովհաննես Մովսիսյանը։ Մրցանակաբաշխության ընթացքում 13 մրցանակ է հանձնվելու, 2 հատուկ մրցանակ էլ՝ բանակին ու բուժաշխատողներին, մրցանակները լինելու են արձանիկի եւ վկայականի տեսքով, նաեւ գումար է նախատեսված հաղթողներին՝ մոտ 1 մլն դրամի չափով, իսկ գլխավոր մրցանակակիրները 2 մլն կստանան։