Ինձ որևէ զենք կրող մարդ չի ուղեկցում

Ինձ որևէ զենք կրող մարդ չի ուղեկցում

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը գրել է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,
Ցանկանում եմ տեղեկացնել, որ ինձ որևէ զենք կրող մարդ չի ուղեկցում և չի ուղեկցել։
Լրատվամիջոցներն իրականում տարածել են Հայփոստի «Հատուկ միջոցների փոխադրման ծառայության» աշխատակցի նկարը, որն իմ այցի պահին գտնվում էր փոստի տվյալ տեղամասում։
Բոլորին լավ օր եմ մաղթում, պահպանեք անվտանգության կանոնները և առողջ եղեք»։