Ռուսաստանում գործատուների 30 տոկոսը աշխատակիցներին ուղարկել են չվճարվող արձակուրդի

Ռուսաստանում գործատուների 30 տոկոսը աշխատակիցներին ուղարկել են չվճարվող արձակուրդի

Ռուսաստանում գործատուների 30 տոկոսը մասնավոր սեկտորում իրենց աշխատակիցներին ուղարկել են չվճարվող արձակուրդի՝ կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով հայտարարված ինքնամեկուսացման ֆոնին։ Այս մասին հայտնում է ՌԴ Ռազմավարական մշակումների կենտրոնը։ Կենտրոնը, ըստ հրապարակման ուսումնասիրություններ է իրականացրել Ռուսաստանի ողջ տարածքում գործող ավելի քան հազար ընկերություններում։ Նշվում է, որ առաջիկայում բազմաթիվ ընկերություններ կորդեգրեն այս գործելաոճը եւ իրենց աշխատակիցների համար կձեւակերպեն չվճարվող արձակուրդ։ Գործող ընկերություններն էլ նվազեցրել են աշխատավարձները հեռավար աշխատանքի պատճառով։