Հավանաբար, Բեռլինը մեկ անգամ էլ ու վերջնականապես կգրավվի
Անսպասելի, տարակուսելի, զարմանալի է աշխարհի ամենաճշգրիտ ու կարգապահ, էլիտար ազգի՝ գերմանացիների վարքագիծը:
Լրահոսից տեղեկանում ենք, որ Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքը հայտարարել է. «Գերմանիայի ռազմական արդյունաբերությունն այս պահին հատուկ Ուկրաինայի համար զենք է արտադրում»։ Լավ չի անում: Գերմանիան չէ՞ որ լավ «Մերսեդեսներ» է արտադրում: Ասում են՝ աշխարհում արտադրվում է երկու տեսակի ավտոմեքենա՝ «Մերսեդես» եւ մնացածը: Մի՞թե կարելի է սադրանքի ենթարկվել՝ աշխարհին թողնելով «մնացածի» հույսին:
Բայց, կարծես, մեկ անգամ էլ են գերմանացիներն իրենց անպարկեշտ պահել, երբ անուղղակի մասնակցել են հայոց ցեղասպանությանը: Նրանք իրենց լավ չեն դրսեւորել նաեւ 120 հազար արցախահայերի նկատմամբ՝ ադրբեջանա-թուրքական հրոսակախմբերի սանձազերծած պատերազմի ընթացքում: Նրանք 20-րդ դարասկզբին աջակցել են վրացիներին, բայց չեն ընդառաջել հայերի խնդրանքին: Երեւում է՝ հայերս բորոտ ենք, ու գերմանացիներն այս էլ 100 տարի ցանկանում են մեզ բնաջնջել՝ թուրքերի ձեռքով: Մինչդեռ թող ներեն իրենց մարդկային զարգացմամբ հայերին նշանակալի զիջող երկնագույնացած եվրոպական ներգաղթյալները, Անգելա Մերկելը հայտարարել էր, թե 800 հազար ներգաղթյալ Գերմանիան կընդունի: Այսինքն, նրանց թվում է, որ հայ ժողովրդի ամենաինտելեկտուալ հատվածը՝ ներկայում Արցախում բնակվող 120 հազար հայերը, չարժեն այդ 800 հազարին: 100 տարի է՝ չի ստացվում ու չի ստացվելու այսուհետ:
Իսկ Բեռլինը եթե այսպես շարունակի, կարող է դառնալ Ռուսաստանի արեւմտյան քաղաքներից մեկը: Ի վերջո, Գերմանիայում ապրում են նաեւ խորհրդային ժողովրդի հետնորդները…
Գագիկ Վարդանյան
Կարծիքներ