Ուկրաինան հանել է Կիրկորովին «սեւ ցուցակից»

Ուկրաինան հանել է Կիրկորովին «սեւ ցուցակից»

Ուկրաինայի Մշակույթի եւ ինֆորմացիոն քաղաքականության նախարարությունը հայտարարել է, որ հանել է պոպ-երգիչ Ֆիլիպ Կիրկորովին այն անձանց «սեւ ցուցակից», որոնք հանդիսանում են Ուկրաինայի ազգային անվտանգության սպառնալիք։ Այդ ցուցակ արտիստին ներառել էին երեք օր առաջ՝ Ուկրաինայի Անվտանգության ծառայության գրության հիման վրա։ Նույն ծառայությունն էլ հավելյալ գրությամբ իրազեկել էր Մշակույթի նախարարությանը, որ նախորդ գրությունը ճանաչվում է առ ոչինչ։ Եվ առաջին եւ երկրորդ գրությունների պատճառների մասին չի բարձրաձայնվում։ Կիրկորովը այս ամենը մեկնաբանել է հետեւյալ կերպ․ «Միայն պիտի խղճալ այն պետությանը, որի համար սպառնալիք է Կիրկորովը»։ Նա նաեւ այդ ամենը համարել էլ Ուկրաինայում տիրող ռուսատյացության դրսեւորում։