Արյան կանչով. Ты любишь долма?

Արյան կանչով. Ты любишь долма?

Հայաստանում վերջին երեք տարիների զարգացումները տարբեր կերպ են ընկալվում: Ծայրահեղ տեսակետն այն է, որ մեզ տանում են թուրքերի տիրապե­տութ­յան տակ: 
Բայց դրանում ի՞նչ վատ բան կա: Առավելևս, որ ընտրողների մեծ մասը՝ ազատ կամարտահայտման միջոցով հայտարարեց, որ բոլորովին էլ վատ չէր լինի, որ թուրքերը մեզ «տիրություն» անեն:
Հայտնի չէ, թե թուրքերի արյան որ մասն է կազմում հայկականը և հակա­ռակը: Գուցե պարզվի, որ եղբայրական ժողովուրդներ են: Ի՞նչ է, եղբայների մեջ վեճ, սպանություն չի լինում:
Եթե ցանկանում ես պարզել, թե ով ով է. ապա պետք է նախ ուսումնասիրել տվյալ ժողովրդի խոհանոցը, ապա՝ երաժշտությունը:

Խոհանոց: Այս կամ այն ժողովուրդն ունենում է որոշակի նախա­պատվութ­յուններ՝ ուտեստների առումով: Google անելուց հետո կպարզվի, որ թուրքական խոհանոցի ավանդական ուտեստների մեջ է մտնում դոլման, իմամ-բայալդին, ոս­պից սուպը, լահմաջոն (թուրքական պիցա), պոմիդորով ձվաձեղը՝ մենեմենը, քյա­բաբը, թանը՝ այրանը: Դե փախլավային մասին էլ բո­լորը գիտեն: Այս ամենից զատ, հայերը նախընտրում են թուրքական եղանակով պատրաստված սուրճը:
Այսինքն, թուրքական և հայկական խոհանոցները համադրելի են, չհաշված, որ թուրքականի պարագայում շատ են օգտագործվում նաև ծովի բարիքները. եթե ծով ունենայինք, կլիներ նույնը: Հանկարծ չասեք, թե խորովածը հայկական ուտեստ է կամ էլ խաշլաման, իսկ խաշի նման բան նաև ընդունված է Թուրքիայում:

Зачем тебе большая авиация? Поедем ко мне домой, мама долму готовит. Ты любишь долма? Нет! Потому что у вас не умеют готовить долма. А настоящий долма…Рубик, дорогой, только ты не скажи, что у нас и сацыви готовить не умеют.
Շեղվեցինք: Ի՞նչ Միմինո, ի՞նչ սացիվի:

Այ, այսպես, գլուխ գովալով ման ենք եկել: Կպարզվի, որ լավաշն էլ հայկական չէ:
Երաժշտություն: Այստեղ «էական» տարբերություններ կան: Թուրքական երգերի մեջ չեք գտնի «Տեսնեմ Անին …», «Անցնինք Սասուն մտնինք Վան…», «Քելե լաո...» ու նման «անհասկանալի» երգեր: Իսկ ընդհանուր առմամբ, թե ավագ սերնդի վարորդները, թե ավտոմեքնա ունեցողներն իրենց ռադիոները «քոքում» էին Բաքվի ռադիոկայանի վրա (Զեյնաբին, մյուսներին լսելու ու «հալվելու» համար): Երաժշտութ­յունը, սովորաբար, լսում են ոչ թե ականջներով, այլ հոգով, իսկ հոգու «բնա­կատեղին» մարմինն է, որտեղ, չգիտես թե ինչու, արյուն է շրջանառվում: Հե­տևա­բար, նրանք այդ երաժշտութ­յունն ուկնդրում էին արյան կանչով: Այսօր էլ, երի­տա­սարդ սերունդը նախընտրում է կլկլոցներով, մուղամատիպի, բայց հայերեն բառերով երգեր:

Այնպես որ, օրվա իշխանությունը ժողովրդի պահանջով ճիշտ ճանապարհ է ընտրել, ճանապարհ, որն այլընտրանք չունի: ՈՒղղակի, մինչ օրս ոչ-ոք չէր համար­ձակվել բացահայտ խոստովանել, որ մեր բոլոր հիմնախնդիրների լուծման բա­նալին արան կանչին հետևելն է:
Ընտրությունների «փայլուն» արդյունքները կրկին անգամ ապացուցեցին ընտրված ուղու ճշմարտացիությունը և էլ ավելի վճռական, պաղպատի աստիճանի, դարձրին թուրք ժողովրդի եղբայրական «ժողովրդի» իշխանությանը:
Անկեղծ, միայն կարելի է խոնհարվել ազգընտիր իշխանության առջև:

Հ.Գ. Հայը թուրքին հարցնում է. «Դու դոլմա սիրում ե՞ս»: Թուրքը պա­տասխանում է. «Այո, շատ եմ սիրում»: Հայն արձագանքում է. «Որովհետև թուրքերը մեզ նման դոլմա պատրաստել գիտեն»: Թուրքն է արձագանքում. «Կամ՝ հակառակը»:

Գագիկ Վարդանյան