Վրաստանն ավելացրել է Ռուսաստանից ցորենի ներկրումը 

Վրաստանն ավելացրել է Ռուսաստանից ցորենի ներկրումը 

2023 թվականին Վրաստանում արտադրվել է 146,6 հազար տոննա ցորեն, ինչը 6,5 տոկոսով քիչ է, քան 22 թվականի ծավալը։ 2022-ին Վրաստանում արտադրվել էր 156,8 հազար տոննա ցորեն,  հայտնում է «Սաքստատ» Վրացական վիճակագրական Ազգային ծառայությունը։ Համաձայն նույն վիճակագրության, Վրաստանում ցորենի ցանքսերը 23 թվականին կազմել են 56,7 հազար տոննա, միջին բարեքատվությունը մեկ հեկտարից կազմել է 2,6 տոննա։ Նշենք, որ Վրաստանը տարեկան սպառում է 700-800 հազար տոննա ցորեն։

Վերջին տարիներին Վրաստանը ցորեն է գնել Ռուսաստանից, Ղազախստանից, Ուկրաինայից եւ ԱՄՆ-ից։ Տոկոսային համամասնությամբ արտահայտված՝ Վրաստան ներկրված ցորենի 70 տոկոսը գալիս է Ռուսասդտանից, քանի որ ռուսական ցորենի գինն ամենից ձեռնտուն է։ Բայց Ռուսաստանից բերված ցորենի մաքսատուրքի բարձրացմանը զուգահեռ, ավելանում են ալյուրի ներկրման ծավալները, որի վրա արտահանումային մաքս չի տարածվում եւ դրա պատճառով, անցյալ տարվա առաջին եռամսյակին վրացական բոլոր ալրաղացները, ինչպես 21 թվականին, դադարեցրել են իրենց աշխատանքը։ Որպես հետեւանք՝ ամբարները լցված են եղել ցորենով եւ ֆերմերները չեն իմացել, թե ինչ անեն իրենց հավաքած բերքը։