էն, ինչ Հայաստանում տեղի ա ունենում, սխալ ա «քաղաքականություն» անվանել

էն, ինչ Հայաստանում տեղի ա ունենում, սխալ ա «քաղաքականություն» անվանել

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը գրել է․

«Ընկերներիս մեջ մարդիկ կան, որոնք ասում/գրում են, թե հոգնեցին քաղաքականությունից, հայհոյում են քաղաքականությունը։ Որոշները նույնիսկ ֆլեշմոբ են իրականացնում, որ ժամանակավորապես չխոսեն քաղաքականության մասին։ Մինչդեռ էն, ինչ Հայաստանում տեղի ա ունենում, սխալ ա «քաղաքականություն» անվանել։ Եթե կա մի կառավարություն, որին կամ սիրում ես ու արդարացնում, սրբագրում բոլոր քայլերը կամ ատում ես ու հայհոյում ամեն ինչի համար, դա քաղաքականություն չի։

Քաղաքականություն ա սահմանադրական փոփոխությունների համար ստեղծված հանձնաժողովը, որովհետև նրա աշխատանքից ա կախված մեր ապագա կեցությունը, բայց դրա մասին հանրային խոսք չկա։ Քաղաքականություն ա քրեական ենթամշակույթի քրեականացման գործընթացը, բայց ամբողջ հարցը հանգում ա՝ Գևորգ Պետրոսյանը կպատժվի՞ երեք տառի համար, թե չէ։ Քաղաքականություն ա էն, որ ունենք կարծես 90-ականներից ժառանգություն մնացած Գագիկ Ծառուկյան ձեռնարկատեր-սպորտսմեն-պատգամավոր։ Սա մի երևույթ ա, երբ բոլորը համաձայն են, որ երկրում օրենք ու սահմանադրական կարգ գործի, բայց ոմանց կարելի լինի այն հրապարակային խախտել /շատ հետաքրքիր ֆենոմեն ա, ի դեպ/։ Կարելի էր քաղաքական համարել բարձրագույն դատարանի վերաբերյալ վեճը, եթե այն չհանգեր հարցի՝ Հրայր Թովմասյանը լա՞վն ա, թե՞ լավը չի։ Պատկերացնո՞ւմ եք՝ պետության բարձր դատարանի մասին խոսակցության առանցքային կետը մի մարդու կուսակցական պատկանելությունն ու անձնական որակները /քծնող ա, քծնող չի կամ մեջքից գրկող ա, մեջքից գրկող չի/ լինեն։ Դա մոտավորապես նույնն ա, ինչ ՍԴ դատարանի նախագահի համար չափորոշիչ սահմանվի՝ գիշերը խռռցնում ա, թե չէ։ Քանի որ ո՞նց կարա մեկը ՍԴ ղեկավարի, եթե գիշերները, քնած ժամանակ խախտում ա այլոց իրավունքներն ու օրինական շահերը։ Եթե խոսակցությունը լիներ նրա մասին, որ ՍԴ-ը որպես մեխանիզմ չի աշխատել 30 տարի ու էդ մեխանիզմը պետք ա փոխել որևէ այլ մեխանիզմով, դա կլիներ քաղաքական։ Սա չի կարող անձի հետ կապ ունենալ։

Բայց արդյո՞ք պետք են մեզ իրոք քաղաքական զրույցներ, պրոցեսներ, բանավեճեր։ Իրականում էն, ինչ տեղի ա ունենում էսօր, պահանջված ա։ Իսկ ինչ, ըստ իս, պետք ա քաղաքական համարել՝ ոչ։ Սա թամաշա ա։ Կա՞ պահանջ, ստացվում ա ու էնքան վիճահարույց, որ սիրողներն էլ կարան ամեն արարից հետո մի տարի խոսելու բան ունենան, ատողներն էլ։ Ստացվում ա՝ ինչ պահանջ դրվում ա կառավարության դիմաց, դա էլ ստացվում ա։ Ու էս առումով Նիկոլը իդեալական ա «ժողովրդի» համար։ Ավելին, Նիկոլն ու «Իմ քայլը» դաշինքը հենց ժողովուրդն ա։ Էս առումով արդարացված ա պնդումը, թե «իշխանության ա եկել ժողովուրդը»։ Արդյո՞ք որևէ բան կփոխվեր, եթե ԱԺ-ն լիներ խիստ քաղաքական, էթիկայի առումով անխոցելի։ Կարծում եմ՝ կփոխվեր։ Ուղղակի ԱԺ-ին հայհոյելու առիթ չէր լինի ու թամաշաների ամբողջ ծանր բեռը կդրվեր կառավարության վրա։ Արդար ա, ժողովուրդ ջան ։))»։