Գյումրեցի Գրետա Վարդանյանը՝ Աշխարհի գավաթակիր

Գյումրեցի Գրետա Վարդանյանը՝ Աշխարհի գավաթակիր

ԱՄԷ Դուբայ քաղաքում տեղի ունեցող պարա փաուերլիֆթինգի Աշխարհի գավաթի խաղարկությանը, որտեղ հավաքվել են 40 երկրների 243 մարզիկներ, Հայաստանը ներկայացրել է գյումրեցի ծանրամարտիկ Գրետա Վարդանյանը (մարզիչ՝ Արտակ Ներսիսյան): Գրետան հանդես է եկել մինչև 55 կգ քաշային կարգում։

Մեր մարզուհին հաջողությամբ է կատարել բոլոր մոտեցումները հստակ բարձրացնելով 85, 90 և 93 կիլոգրամանոց ծանրաձողերը և նվաճել է չեմպիոնի տիտղոսը։ Նա ոսկե մեդալ նվաճեց նաև բարձրացրած քաշերի գումարային հաշվարկում: Գրետան մեծ սպորտ վերադարձավ մեծ հաղթանակով: