Մենք անհապաղ պետք է այնպես անենք, որ բոլոր ռազմագերիները վերադառնան տուն․ ֆրանսիացի պատգամավոր

Մենք անհապաղ պետք է այնպես անենք, որ բոլոր ռազմագերիները վերադառնան տուն․ ֆրանսիացի պատգամավոր

Այս պահին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ընթանում է հայ ռազմագերիների վերաբերյալ հարցի քննարկումը։ Ելույթով հանդես եկավ ֆրանսիացի պատգամավոր Ալեքսանդրա Լյուիսը։ նա իր ելույթում ասաց․

«Լեռնային Ղարաբաղի դրամման երբեք չի ավարտվի, քանի դեռ մարդիկ այնտեղ գերի են։ 2020 թվականի նոյեմբերին կնքվել է եռակողմ համաձայնություն, որի 8-րդ կետում արձանագրված է եղել, որ պետք է ազատ արձակել բոլոր ռազմագերիներին։ Հայաստանը հարգել է այդ պայմանավորվածությունը, բայց Ադրբեջանը հրաժարվել է ազատ արձակել մոտ 200 հայ ռազմագերիներին։ Դա Միջազգային մարդասիրական իրավունքի ակնհայտ խախտում է, մասնավորապես Ժնևեյան կոնվենցիայի, որում ասվում է, որ ռազմագերիները պետք է վերադառնան իրենց տները զինված հակամարտության ավարտից հետո։ Սա շատ կարևոր սկզբունք է, որում չի կարելի ոչ մեկին բռնի պահել զինված հակամարտության ավարտից հետո, դա անօրինական է։ Սակայն ադրբեջանական կողմը հայտարարում է, որ այդ անձինք գերեվարվել են ռազմական գործողությունների ավարտից հետո, ուստի նրանք համարվում են ոչ թե ռազմագերիներ, այլ տեռորիստներ, բայց պետք է ասել, որ խոսքը մարդկանց մասին է, որոնք հայտնվել էին ադրբեջանական ուժերի շրջափակման մեջ։

Այդ մարդիկ ակնհայտորեն ռազմագերիներ են, և նրանք պետք է վերադառնան հայրենիք։ Կա շատ լուրջ կասկած այն մասին, որ ռազմագերիները ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի, մենք տեսել ենք սարսափելի տեսանյութեր, որոնք թողարկվել են «Ամնեսթի ինթերնեյշնլ» կազմակերպության կողմից, որոնք վկայում են, որ դրանք զինվորական հանցագործություններ են։ ՄԻԵԴ-ը տեղեկություն է ուզել Ադրբեջանից ռազմագերիների պահման վերաբերյալ, և ոչ մի պատասխան չի ստացել, և սա ևս մեկ հաստատում է այդ կասկածները։ Վերջերս նախագահ Ալիևը ռազմավարի պուրակ է բացել Բաքվում, որտեղ ցուցադրված են էքսպոնատներ, որոնք իրենցից ներկայացնում են հայ զինվորների «կերպարներ։ Դա միայն թեժացնում է կոնֆլիկտը։ Մենք անհապաղ պետք այնպես անենք, որ բոլոր ռազմագերիները վերադառնան տուն»,- ասաց Լյուիսը։