Ճգնաժամի մեջ ճգնաժամ ենք որոնում

Ճգնաժամի մեջ ճգնաժամ ենք որոնում

Ընկերներս՝ վերլուծաբաններ, փորձագետներ քաղաքագետներ, փնտրտուքի մեջ են՝ ինչպես առաջացնել քաղաքական ճգնաժամ, որ այս իշխանությունները վեր կենան, գնան տուն: Իսկ ես ասում եմ, որ քաղաքական ճգնաժամը վաղուց իրողություն է: Այլ հարց, որ իշխանությունը հրաժարական չի տալիս: 44-օրյա պատերազմից ավելի մեծ փորձա՞նք պիտի գար մեր ժողովրդի ու երկրի գլխին, որ իրավիճակը գնահատվեր ճգնաժամային, և իշխանությունը հեռանար: Բայց սա այն իշխանությունը չէ, որ տեղի տա, ընդունի իր անճարակությունն ու գնա տուն: Այս իշխանությունը եկել է երկար ժամանակով՝ մի ամբողջ ծրագրի կտրվածքով, և կհեռանա միայն այն ժամանակ, երբ ծրագիրն ամբողջությամբ իրականացված լինի: Մեկնաբանեք խնդրեմ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, թե ինչ է լինի իրենք իրենց պարտված չեն ճանաչելու: Սա իդիոտիզմ է: Իմ կարծիքով՝ հիմարը կարող է նման բան ասել, այն էլ այն դեպքում, եթե նրան թիկունքից չեն հուշում, որ ինչ էլ լինի, կմնաս իշխանության. դու միայն ճամարտակիր, խոսիր, անհասկանալի բաներ դուրս տուր, մնացածը մենք կանենք: Այլապես ինչպե՞ս կարող էր Նիկոլ Փաշինյանը տարիներով մնալ վարչապետի պաշտոնում: 2020 թվականի նոյեմբերի 10-ին նա հրաժարական չտվեց: Փախավ բունկեր, կառավարության և ԱԺ շենքերում խժդժություններ կազմակերպեց, որպեսզի ուրիշները առաջ չընկնեն և հեղաշրջում չիրականացնեն: Հետո հայտնվեց ու խոստացավ մի քանի ամսում վերականգնել հետպատերազմյան երկիրն ու դնել զարգացման ուղու վրա: Բնականաբար, դա էլ չարվեց, բայց ինքը 21թ. ընտրությունների «արդյունքներով» մնաց վարչապետի աթոռին: Նրան հնարավոր չէր հեռացնել, նա դեռ գործեր ուներ անելու, պիտի դեռ հանձներ ողջ հանձնելիքը:

Ի՞նչ էր Փաշինյանին առաջին անգամ վարչապետի պաշտոնում ընտրելը, եթե ոչ քաղաքական ճգնաժամ: ԱԺ-ում 70 տոկոսից ավելի մեծամասնություն ունեցող իշխանական կոալիցիան վարչապետ ընտրեց փողոցից եկած մեկին… Հեքիաթներում էլ, ախր, դա հնարավոր չէր, մինդեռ Հայաստանում, մինչդեռ Նիկոլի պարագայում տեղի ունեցավ հենց դա: Եվ 2018թ. մայիսից սկսված քաղաքական ճգնաժամը շարունակվում է մինչ օրս: Այս ընթացքում Փաշինյանը քանիցս «հրաժարական» է տվել՝ իբր այդ քաղաքական ճգնաժամը հարթելու և հաղթահարելու համար: Նկատենք նաև, որ այդ «հրաժարականներն» անգամ նրան հուշել են արևմտյան և եվրոպական մայրաքաղաքներից՝ վստահ, որ այդ շինծու հրաժարականներից հետո էլ Փաշինյանը կմնա իշխանության, որովհետև ընդդիմությունը տակավին պատրաստ չէ և չի տիրապետում հասարակության վրա ազդելու ժամանակակից մեթոդներին: Փաշինյանը, հենց այս հանգամանքից էլ ոգևորված, ավելի ու ավելի հաճախ է հիշեցնում, որ ինքը մի քանի անգամ հրաժարական արդեն տվել է, և հերթական հրաժարականն էլ ֆորմալ բնույթ է կրելու:

Առաջարկում եմ հարցն այսպես չդնել՝ ի՞նչ անենք, որ երկրում քաղաքական ճգնաժամ սկսվի: Քաղաքական ճգնաժամը կա, բայց այն Փաշինյանի ապաքաղաքական թիմի վրա որևէ ազդեցություն չունի: Ապաքաղաքական թիմի դեմ քաղաքական պայքար ծավալելը նույնն է, թե ավանակին ծեծելով տանես դպրոց, նույնն է, թե երևակայական հողմաղացի դեմ պայքարես, նույնն է, թե մատդ մտցնես աշխատող շարժիչի պտտվող ատամնանիվների արանքը: Թվարկածս բոլոր իրավիճակներում դու ծիծաղի առարկա կամ պարտվող կողմ ես լինելու: Փաշինյանին կանգնեցնելու և նրան հրաժարական պարտադրելու միակ ձևը նրան կանգնեցնելն ու հրաժարական պարտադրելն է: Ժողովրդով կլինի, թե առանց ժողովրդի, դա արդեն էական չէ: Փաշինյանն անցել է բոլոր կարմիր գծերը, նա դավաճան է, իսկ դավաճանին կանգնեցնելու և նրան իր տեղն ուղարկելու բոլոր միջոցներն ու ձևերն արդարացված են:

Ինչպե՞ս անել դա: Տարբերակները շատ են: Ես կխոսեմ դրանցից թերևս ամենաստերիլ տարբերակի մասին, որն իրենից ներկայացնում է Հայաստանի բոլոր ազդեցիկ կառույցների և կազմակերպությունների, ինչպես նաև հասարակությանը հայտնի անձանց ընդամենը մեկ հայտարարություն՝ Փաշինյանը դավաճան է: Կարող եք դրա անունը ֆլեշմոբ դնել կամ մի ուրիշ բան, բայց այդ բառերը՝ «Փաշինյանը դավաճան է», պետք է հնչեն բոլորի շուրթերից: Ոչ մի բացատրություն, ոչ մի նկարագրություն, պատճառահետևանքային ոչ մի հարաբերություն, ոչ մի հղում գիտական գրականությանը, ոչ մի ակնարկ բժշկական միջամտության ուղղությամբ, ոչ մի արդարացում, ոչ մի մեղմացուցիչ դեպք հանցանաց, ոչ մի «մեղավոր ենք բոլորս, վախ, վախ, վախ» արտահայտություն: Փաշինյանը դավաճան է և վերջ: Սա ինքնին ենթադրում է, որ դավաճան է նաև Փաշինյանի թիմը և ենթակա է պատասխանատվության դավաճան բառի ողջ լայնքով ու երկայնքով: Պետք չեն ոչ հայհոյանք, ոչ անծք: Ամենուր Փաշինյանին ու իր թիմին պետք է դիմավորել միևնույն պաստառով՝ «Դավաճան»: Վստահեցնում եմ, այս բառի իմաստը շատ լավ հասկանում են թե Նիկոլենք, թե նրանց խաղացնող կենտրոնները: Իսկ դա նշանակում է, որ հետևություն անելը շատ չի ուշանա: Դավաճաններին, այո, վերջում գնդակահարում են: Սովորաբար՝ պատի տակ: