Հրաժարական է տվել Շվեդիայի վարչապետը

Հրաժարական է տվել Շվեդիայի վարչապետը

Հրաժարական է տվել Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լեւենը։ Նա մասնավորապես խնդրել է խորհրդարանի խոսնակից ազատել իրեն կառավարության ղեկավարի պաշտոնից։ Այս մասին գրում է Bloomberg պարբերականը։ Լեւենը հրաժարական է տվել այն բանից հետո, երբ խորհրդարանի 349 պատգամավորներից 181-ն իրեն անվստահություն է հայտնել։ Լեւենը ուներ հնարավորություն արտահերթ ընտրություններ անցկացնելու, սակայն համաճարակային իրավիճակը հաշվի առնելով, նա արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշումը համարել է սխալ, իսկ հերթական հաջորդ ընտրությունները լինելու է 2022 թվականին։ Մինչ այդ, խորհրդարանի խոսնակը փորձելու է նոր կառավարություն ձեւավորել։ Եթե չորս փորձից հետո դա հնարավոր չի լինում, ապա արտահերթ քվեարկությունը դառնում է անխուսափելի։