Բեյրութի պայթյունի 11 զոհերի թվում են նաև Շանթ Հակոբյանն ու Ալիս Պալեյանը

Բեյրութի պայթյունի 11 զոհերի թվում են նաև Շանթ Հակոբյանն ու Ալիս Պալեյանը

Բեյրութի  նավահանգստում օգոստոսի 4-ին տեղի ունեցած ահավոր պայթյունի զոհ գնացած հարյուրավոր լիբանանցիների թվում, ինչպես հայտնի է՝ 11-ը, հայեր են: «Արեւելք»-ը  պարզել է նրանց ևս երկուսի ինքնությունը ՝ Շանթ Հակոբյան եւ Ալիս Պալեյան։

Ավելի վաղ տեղեկացրել էինք Նազար Նաճարյանի, ՋեսիքաԲեզյանի, Թելիա Փափազյանի, Ժակ Բարամագյանի, Անահիտ Բերբերյանի, Լիզա Գավաքյան -Կոզուբյանի, Վարուժան Թոսունյանի, Գայա Ֆոտուլյանի, Սարգիս Թէքիրյանի մահվան մասին: