Էրդողանը հյուրընկալել է Պետրոս Շիրինօղլուն

Էրդողանը հյուրընկալել է Պետրոս Շիրինօղլուն

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հյուրընկալել է Թուրքիայում գործող հայկական հիմնադրամների միության նախագահ Պետրոս Շիրինօղլուին։ Այս մասին հայտնում է TRThaber-ը։ Ընդունելությունը տեղի է ունեցել Չանքկայա նստավայրում։ Հանդիպումը մամուլի համար լուսաբանելի չի եղել։ Ավելի ուշ, Էրդողանն ընդունել է Թուրքիայի գործատուների պրոֆմիության կոնֆեդերացիայի ղեկավար Օզգյուր Բուրաք Աքոլին։