Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող ընտանիքը օգնություն է խնդրում

Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող ընտանիքը օգնություն է խնդրում

58-ամյա Տիգրան Գրիգորյանը օգնության կարիք ունի։ Նա ապրում է Արմավիրի մարզի Այգեւան գյուղում՝ կնոջ եւ որդու հետ․ Հաշմանդամության 1-ին կարգ ունի, անդամահատված են նրա երկու ոտքի՝ ծնկից ներքեւ հատվածը, օրերս պատրաստվում են կրկին վիրահատության ենթարկել՝ այս անգամ հեռացնելով մեկ ոտքն ամբողջությամբ։ 
Տիգրանն ունի շաքարային դիաբետ, ընդ որում՝ ամենաբարձր աստիճանի։ Առաջին անգամ մեկ ոտքը կիսով չափ կտրել են 2017 թվականին, այնուհետեւ՝ տարեցտարի հիվանդությունը գլուխ է բարձրացել եւ զրկվել է քայլելուց։

Ընտանիքում ոչ ոք չի աշխատում, ապրում են հիվանդության համար ստացած թոշակով։
 Նա նշում է՝ թեպետ վիրահատությունն  անվճար է կատարվում, սակայն հետվիրահատական շրջանում դեղորայքը գնում են իրենք։ Տիգրանը եւ նրա ընտանիքը ակնկալում են ֆինանսական օգնություն՝ հանրությունից, դժվարին այս ժամանակահատվածում գոյատեւելու, հացի, դեղորայքի հարցերը լուծելու համար։
Կից ներկայացնում ենք ընտանիքի տրամադրած քարտի հաշվեհամարը։