Ոստիկանության Դիլիջանի ու Վարդենիսի բաժիններում քաղաքացիներն ապօրինի հրազեններ են հանձնել

Ոստիկանության Դիլիջանի ու Վարդենիսի բաժիններում քաղաքացիներն ապօրինի հրազեններ են հանձնել

Ապրիլի 1-ին ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Դիլիջանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ Դիլիջանի Շահումյան փողոցի մի բնակիչ կամավոր հանձնել է ատրճանակ և պահեստատուփ` լիցքավորված 5,6 մմ տրամաչափի 11 փամփուշտով:
Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Գեղարքունիքի Խաչաղբյուր գյուղի մի բնակիչ  Վարդենիսի բաժին է հանձնել «ՏՕԶ-8» տիպի 5,6 մմ տրամաչափի հրացան:
Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ:
Քաղաքացիները հայտնել են, որ զենքերը պատկանել են իրենց հանգուցյալ ծնողներին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը: