Չինաստանը թաքցնում է Covid-19-ով վարակվածների վիճակագրությունը

Չինաստանը թաքցնում է Covid-19-ով վարակվածների վիճակագրությունը

Չինաստանի կորոնավիրուսով վիճակագրությունը համարվում է լավը թե՛ հիվանդացության, թե՛ մահացության առումով։ Շատերը դա վերագրում են այս երկրում  կոմունիստական կարգերին, ոմանք չինական կարգապահությանը։

Սակայն ամերիկացիները հայտարարում են, որ Չինաստանը թացնում է իրական վիճակագրությունը։ Այս մասին գրում է  Bloomberg-ը՝ հղում անելով Սպիտակ տան համար անցկաված ամերիկյան հետախուզության աղբյուրներին։ Այս մասին տեղակատվությանը Սպիտակ տանը ծանոթացել են նախորդ շաբաթ։
«Իրականությունն այն է, որ մենք ավելի լավ իրավիճակում կլինեինք, եթե Չինաստանն առավել անկեղծ լիներ»,  հայտարարել է փոխնախագահ Փենսը՝ CNN հեռուստաալիքին տված հարցազրոյցում։ Նա վստահ է, որ կորոնավիրուսի մասին գիտեին այս մասին աշխարհին հայտարարելուց առնվազն մեկ ամիս առաջ։

«ԱՄՆ-ում մահացությունը կորոնավիրուսից առավել չէ, քան Չինաստանում։ Չմեկնաբանելով որևէ տեսակի գաղտնի տեղեկատվություն՝ ակնհայտ է, որ Չինաստանի կոմունիստական կուսակցությունը ստել է, ստում է ու շարունակելու է ստել կորոնավիրուսի մասին՝ պաշտպանելու համար իր քաղաքական ռեժիմը », – հայտարարել է Նեբրասկայից ընտրված սենատոր Բեն Սասը։
 Bloomberg-ը նշում է, որ թվերը իջեցնելու վերաբերյալ կասկածները միայն Չինաստանին չեն վերաբերում, այլ երկրների ցանկի՝ Իրանին, Ռուսաստանին, Ինդոնեզիային, Հյուսիսային Կորեային, Սաուդյան Արաբիային ու Եգիպտոսին։