«Իրատես». Հոգեհանգստի ժամանակ Սերժ Սարգսյանն ու Աղվան Հովսեփյանը միմյանց չեն բարեւել

«Իրատես». Հոգեհանգստի ժամանակ Սերժ Սարգսյանն ու Աղվան Հովսեփյանը միմյանց չեն բարեւել

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե իշխանություններն ամենեւին չեն ուզում, որ մարտի 1-ի գործը բացահայտվի։ Չեն ուզում, որովհետեւ հիշյալ «գործ»-ում բավականին «մութ էջեր կան» նաեւ իրենց վերաբերող։ Եվ բացառապես դրանով է պայմանավորված, որ նախկին գլխավոր դատախազ, բոլոր ժամանակներում «գորշ կարդինալի» համարում ունեցող Աղվան Հովսեփյանին իշխանությունները մատով անգամ չեն կպչում։

Նիկոլ Փաշինյանը, որը բոլորին «պառկըցնում» է ասֆալտին, երբեւէ որեւէ բառ չի արտաբերել Աղվան Գառնիկիչի մասին։ Այն Գառնիկիչի, որը սովետի ժամանակ եղել է «Ղարաբաղ կոմիտեին» դատող դատախազը, ապա ԼՂ ԳԽ առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի գործը վարող քննիչը, 27-ը նրա «անհուն» սիլուետի ներքո է անցել, ու ասում են, ոչ միայն «արժեքավոր» ինֆորմացիոն փոխանակումներ է անում իշխանությունների հետ, այլեւ նույնքան «արժեքավոր» նյութեր ունի այն ժամանակվա ընդդիմության մասով` մարտի 1-ին իրադարձությունների հետ կապված:

Ի դեպ, շատերն են նկատել, որ վերջերս ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանի հարազատներից մեկի հոգեհանգստին մասնակցող Սերժ Սարգսյանն ու Աղվան Հովսեփյանը միմյանց չեն բարեւել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում