Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 116 միլիոնը

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 116 միլիոնը

Մարտի 5-ի տվյալների համաձայն, աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 116,2 միլիոնը։ Մեկ օրում կորոնավիրուսով վարակվել է մոտ 449 հազար մարդ։ Համավարակի ողջ ընթացքում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 2,5 միլիոն մարդ, առողջացել մոտ 92 միլիոն մարդ։

Վարակման ցուցանիշներով առաջատար է շարունակում մնալ Միացյալ Նահանգները՝ ավելի քան 29,5 միլիոն վարակակրով։ Այնուհետեւ գալիս է Հնդկաստանը՝ մոտ 11,2 միլիոն վարակակրով, հետո՝ Բրազիլիան մոտ 10,8 միլիոնով, հետո Ռուսաստանը՝ մոտ 4,3 միլիոնով եւ Մեծ Բրիտանիան՝ ավելի քան 4,3 միլիոն վարակակրով։