Անձնագրային բաժնում կատաստրոֆիկ վիճակ է

Հրաչյա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Մեր անձնագրային բաժնում ինչ-որ կատաստրոֆա վիճակ ա։
Չկարողացա մտնեմ գործարք անեմ, որովհետև ինչ-որ մարդիկ մուտքը փակել են և թղթի վրա գրած հերթով են ներս թողնում։
Ինչքան հասկացա մարդիկ օրերով գալիս են և չեն սպասարկվում որոշել են սեփական հերթ գրանցել։
Խոսքեր չեմ գտնում նկարագրեմ իրավիճակը։
2 օր առաջ հիմնարկի օնլայն բանկինգը ափդեյթ եղավ և սկսեց չաշխատել։ Զանգեցի բանկ ասեցին պիտի գաս տեղում անենք։ Տեղում պարզվեց, որ այդի քարտս ա գրանցված, որը ժամկետանց ա։ Գործող անձնագրով չվերականգնեցին։
Արդեն 2-րդ օրն ա անձնագրային բաժին չեմ կարողանում մտնել, որովհետև հերթը արդեն մի քանի օրվա լրացած ա։
Մի հատ մեկդ եկեք ինձ բացատրեք, թե էս կոլապսը ո՞նց ա կապված նախկինների հետ գնամ տեսնեմ ինչ եմ անում։
3 օր ա ամբողջ օրս թուղթ ու քսերոքս տանել բերելու վրա ա անցնում»։
Կարծիքներ