ՉԼ․ Հանդիպումները կկայանա՞ն, թե՞ կհետաձգվեն ԻՊ-ի սպառնալիքի պատճառով

ՉԼ․ Հանդիպումները կկայանա՞ն, թե՞ կհետաձգվեն ԻՊ-ի սպառնալիքի պատճառով

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) մամուլի ծառայությունը հայտնել է, որ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի հանդիպումները կանցկացվեն նախատեսվածի համաձայն՝ չնայած «Իսլամական պետություն» խմբավորման կողմից այս խաղերի ժամանակ ահաբեկչություններ իրականացնելու վերաբերյալ սպառնալիքներին։

«ՈւԵՖԱ-ն տեղյակ է ենթադրյալ ահաբեկչական սպառնալիքների մասին և սերտորեն համագործակցում է համապատասխան վայրերում իշխանությունների հետ: 
Նախատեսվում է, որ բոլոր հանդիպումները կանցկացվեն նախատեսվածի համաձայն՝ համապատասխան անվտանգության միջոցներով»,- ասվում է կազմակերպության մամուլի ծառայությունում։

Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 9-ին, կմեկնարկի աշխարհի ակումբային մակարդակով ամենահեղինակավոր մրցաշարի՝ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչը: Առաջին խաղային օրը կկայանա երկու հանդիպում։

Մրցաշարի գործող գավաթակիր անգլիական «Մանչեսթեր Սիթին» կհյուրընկալվի Մադրիդի «Ռեալին», իսկ Մյունխենի «Բավարիան» տնային հանդիպում կանցկացնի Լոնդոնի «Արսենալի» հետ։ 
Երկու հանդիպումներն էլ մեկնարկելու են Երևանի ժամանակով 23:00-ին: