Ինչից է ուղեւորն ինքնաթիռում մահացել  

Ինչից է ուղեւորն ինքնաթիռում մահացել  

Դեկտեմբերի 17-ին ռուսական S7 ավիաընկերությանը պատկանող Նովոսիբիրսկ-Երևան չվերթի օդանավում մարդ էր մահացել: Մեզ հայտնի դարձավ, որ մեխանիկական խնդրի պատճառով օդանավը մոտ մեկ ժամից ավելի չի կարողացել վայրէջք կատարել: Օդանավի ուղեւորներից մեկը մեզ պատմեց, որ այդ 1 ժամն իրենց հավերժություն է թվացել եւ հույս չունեին, որ օդանավից ողջ են դուրս գալու. «Ահով ու սարսափով հասանք հայրենիք: Սա թերեւս կմնա մեր հիշողություններում, քանի որ 1 ժամից ավելի վախ, տագնապ, եւ սարսափելի զգացողություններ ենք ունեցել: Սկզբից խուճապ չկար, բայց 1 ժամ անցավ, եւ մարդիկ հասկացան, որ օդանավը չի կարողանում վայրէջք կատարել: Որքան էլ փորձում էինք հանգիստ լիներ, վախն ու տագնապը մեծանում էր: Հետո քաոս սկսվեց, մի մարդ տեղում վատացավ: Օդանավի մեջ որեւէ դեղորայք չկար, մեկը գոռում էր՝ բժիշկ կա՞ օդանավում, մյուսը՝ ո՞ւմ մոտ ինչ դեղորայք կա: Ոչինչ անել չկարողացան, խեղճ մարդը երեւի ինֆարկտ ստացավ՝ մահացավ: Դրանից էլ ավելի վախեցած, շունչներս պահած, աղոթում էինք ու հանկարծ զգացինք, որ օդանավի ակները գետնին էին խփում, սկսեցինք ծափահարել, անգամ մոռանալով, որ ուղեւոր է մահացել»:

Նշենք, որ դեկտեմբերի 17-ին է ողբերգական դեպքը տեղի ունեցել «Զվարթնոց» օդանավակայանում: Ժամը 09:30-ի սահմաններում օդանակավակայանից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժին ահազանգ էր ստացվել, որ Նովոսիբիրսկ-Երևան չվերթի օդանավում քաղաքացին մահացել է: