Ռոնալդուն տեղափոխության հարցով կապվել է Բեքհեմի հետ

Ռոնալդուն տեղափոխության հարցով կապվել է Բեքհեմի հետ

Ինչպես գրում են իտալական հեղինակավոր մարզական պարբերականները, Թուրինի «Յուվենտուսի» ու Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն  երեկ կապվել է Դևիդ Բեքհեմի հետ, հայտնել, որ այո, ինքը համաձայն է տեղափոխվել MLS` «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբ։ Բեքհեմը, հիշեցնենք, ամերիկյան ակումբի համասեփականատերն է։ Նա վերջերս հաճախ էր կրկնում, որ ակումբի ներկայացուցիչները լուրջ քայել են ձեռնարկում Ռունալդուի տրանսֆերը գնելու համար։

Ըստ տարբեր հրապարակումների՝ պորտուգալացի համաշխարհային աստղը՝ թուրինյան ակումբը լքելու ցանկություն է ունեցել այն բանից հետո, երբ «Յուվեն» «Պորտուի» հետ դիմակայության արդյունքում թողեց պայքարը ՉԼ-ում։ Մարզական փորձագետները պնդում են՝ տրանսֆերը լիովին իրատեսական է, քանի որ իտալական ակումբը կորոնավիրուսի հետևանքներով պայմանավորված ահռելի պարտքեր է կուտակել, ցանկանում է Ռոնալդուի տրանսֆերը վաճառալով՝ մի փոքր բարելավել ակումբի ֆինանսական վիճակը։