Օրվա գաղտնալսումներ. լրագրային շանսոն

Օրվա գաղտնալսումներ. լրագրային շանսոն


«Ադեկվադ» խմբին հակադարձելու նպատակով ՔՊ-ում որոշել են «Անտի Ադեկվատ» խումբ բացել:
***
Շիրակի մարզի Հոռոմ գյուղից հետաքրքրվում են,

-Կարո՞ղ էր, արդյոք, Վանեցյանի նման ահռելի քանակությամբ հատուկ ինֆորմացիայի տիրապետող մարդը պաշտոնանկությունից 2 օր անց մեկնել արտերկիր:

-Ինչո՞ւ ոչ, հիմա նոր Հայաստան է:

-Չիդեմ, ախպեր, նոր է, հին է, ինչ է, հմը մենք մեր պաշտոնանկ էղաձ գյուղապեդին չենք թողնի շուդ-շուդ Էրևան էրտա, որ գյուղի նեսի խորատան դուս չտանի:

***
 Ոստիկանության երկու գնդապետ՝ մեկը տեղյակ, մյուսն անտեղյակ, վիճում են գործն արդյունավետ բացահայտելու մեթոդների շուրջ: Անտեղյակը, տեսնելով, որ չի կարողանում հաղթել, սկսում է սպառնալ տեղյակին.

-Պարոն գնդապետ, ես ոստիկանապետ Օսիպյանին կզեկուցեմ, որ դուք ոչինչ չեք հասկանում մեր գործի նրբություններից:

-Ում կզեկուցե՞ս,- զարմանում է տեղյակը:

-Ուղիղ Օսիպյանին,- կրկնում է անտեղյակը:

-Զեկուցիր, զեկուցիր, որ գտնես՝ զեկուցիր:
***

ՔՊ-ի վարչության նիստում Փաշինյանն, ասում են, շան լափը թափել է ում գլխին պատահի: Վերջում ուրախ լուր է տվել ահից սսկված ՔՊ-ականներին,

-Հրայր Թովմասյանի հրաժարականի օրն ինձ հայտնի է, գնամ Ամերիկա, գամ՝ կասեմ: Հարցեր կա՞ն: Ասա:

-Պարոն Փաշինյան, որ գնաք Ամերիկա, հետ կգա՞ք…