Տիգրան Ավինյան, երեկոյան կներկայացնեմ՝ երդմնակալության 80 միլիոնով ինչ սարքավորումներ կարելի էր գնել

 Տիգրան Ավինյան, երեկոյան կներկայացնեմ՝ երդմնակալության 80 միլիոնով ինչ սարքավորումներ կարելի էր գնել

Երևանի քաղաքապետարանը շարունակում է ցնցել աշխարհը՝ կիրառելով «գերժամանակակից բարձր տեխնոլոգիաներ»՝ քաղաքի ձնամաքրման և սանմաքրման ոլորտում. ֆեյսբուքյան իր էջում գրել է հասարակական ակտիվ գործունեություն իրականացնող Էդուարդ Հայրումյանը՝ կից հրապարակելով լուսանկարներ։ 

«Լուսանկարներում հարգարժան մարդկանց ու «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի մյուս բոլոր բանվորներին խոնարհումս։

Տիգրա՛ն Ավինյան, երեկոյան տեսանյութով կներկայացնեմ, թե ինչպիսի սարքավորումներ կարելի էր գնել աղբահանության հիմնարկի բոլոր աշխատակիցների համար 80 միլիոն դրամով՝ դե էն 80 միլիոնով էլի, որ մի օրվա Ձեր երդմնակալության արարողության վրա եք ծախսել։

Լուսանկարներն արված են այսօր՝ 25.01.2024թ., ժամը 10:30-ին՝ Նորք-Մարաշ վարչական շրջանի Արմենակյան փողոցում»։