Վեյփերի ներկրումն ու տարածումը կարգելվի

Վեյփերի ներկրումն ու տարածումը կարգելվի

Ղազախստանի պառլամենտը հաստատել է Առողջապահության մասին օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը։ Այսուհետ ծխախոտ պարունակող արտադրանքի ներկրումն ու տարածումը։ Մասնավորապես, արգելվել է Ղազախստանի տարածք վեյփերի ներկրումն ու տարածումը։ Արգելվում է նաեւ դրանց պատրաստումը, վաճառքն ու տարածումը։ Այս մասին հայտնում է ղազախական պառլամենտի մամուլի ծառայությունը։

Սահմանված արգելքները խախտելու համար սահմանված է քրեական պատասխանատվություն մինչեւ 5 տարվա ազատազրկումով, եթե խախտումը անձանց խումբ է կատարել եւ 2 տարվա ազատազրկումով, եթե անհատ անձ է կատարել խախտումը։ Վեյփերի վաճառքի համար կալանք է նախատեսվում 50 օրվա չափով։