Կարապետյանի գոլի շնորհիվ «Սոչին» հաղթեց «Դինամոյին»

Կարապետյանի գոլի շնորհիվ «Սոչին» հաղթեց «Դինամոյին»

Ռուսաստանի առաջնության 10-րդ տուրի շրջանակում Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանի «Սոչին» հյուրընկալվելիս կարողացավ առավելության հասնել Մոսկվայի «Դինամոյի» նկատմամբ 2-3 հաշվով։

Հատկանշական է, որ «Սոչին» կարողացավ հաղթանակ տոնել հենց հայազգի ֆուտբոլիստի խփած գոլի շնորհիվ։
Կարապետյանը, որը փոխարինման էր դուրս եկել խաղի 76-րդ րոպեին, հանդիպման վերջնամասում՝ 90-րդ րոպեին, կարողացավ հաղթական գնդակը խփել։