Չինաստանը սպառնում է

Չինաստանը սպառնում է

Չինաստանը խնդրել է Իրանին՝ ազդել եմենցի հութիների կամ հուսիթների վրա՝ դադարեցնելու համար Կարմիր ծովով անցնող նավերի վրա հարձակումները, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։

Ըստ հաղորդման, Չինաստանն ու Իրանն այս օրակարգով մի քանի հանդիպումներ են անցկացրել Թեհրանում եւ Պեկինում, քննարկելով առեւտրային հարցեր, ինչպես նաեւ Կարմիր ծովով անցնող նավերի վրա իրականացվող հարձակումներ։ Պեկինից հասկացրել են Թեհրանին, որ եթե այդ հարձակումները որեւէ կերպ հարվածեն չինական առեւտրային շահերին, ապա դրանք անպայման հետեւանք կունենան չին-իրանական առեւտրատնտեսական հարաբերությունների վրա։ Նման հետեւանքներից խուսափելու համար Պեկինում նշել են, որ Իրանը պետք է օգտագործի հութիների վրա ունեցած իր ազդեցությունը՝ նման հարձակումներ թույլ չտալու համար։

Վերջին տվյալների համաձայն, հութիները նոյեմբերի կեսերից հարձակվել են ավելի քան 30 քաղաքացիական նավ, որոնք նավարկելիս են եղել Կարմիր ծովով եւ Ադենի ծոցով։