Իտալիան մտադիր է դատի տալ Pfizer-ին՝ հակակորոնավիրուսային պատվաստանյութերի մատակարարումը ձգձգելու համար

Իտալիան մտադիր է դատի տալ Pfizer-ին՝ հակակորոնավիրուսային պատվաստանյութերի մատակարարումը ձգձգելու համար

Իտալիայի իշխանությունները մտադիր են դատի տալ ամերիկյան Pfizer ընկերությանն այն բանի համար, որ վերջինս ձգձգում է Իտալիային կորոնավիրուսի դեմ նախատեսված պատվաստանյութի մատակարարումը, որը մշակվել է BioNThec ընկերության հետ համատեղ։ Այս մասին հայտնում է Rai News 24-ը, վկայակոչելով ռեգիոնալ հարցերով նախարար Ֆրանչեսկո Բոչչուին։

Մատակարարումների ծավալների կրճատումն ու ձգձգումները նեգատիվ հետեւանքներ են ունենում դեկտեմբերի քսանյոթից Իտալիայում մեկնարկած զանգվածային պատվաստումների ընդհանուր ֆոնի վրա։ Միայն վերջին շաբաթվա ընթացքում մատակարարումները կրճատվել են 29 տոկոսով։