Կորոնավիրուսի «բրիտանական» շտամմը հայտնաբերվել է Չեխիայում

Կորոնավիրուսի «բրիտանական» շտամմը հայտնաբերվել է Չեխիայում

Չեխիայի Առողջապահության պետական ինստիտուտի մասնագետները կարծում են, որ Մեծ Բրիտանիայում հայտնաբերված կորոնավիրուսային շտամմի մուտացիան արդեն հայտնաբերվել է նաեւ Չեխիայի տարածքում։ Այս մասին գրում է Pravo-ն։ Ըստ հաղորդման, տասնյակ պացիենտնորի անալիզներում առկա է «բրիտանական» շտամմը։ Ներկայումս այդ նմուշները հետազոտվում են, եւ արդեն շաբաթվա վերջում հայտնի կլինեն արդյունքները։ Մասնագետները կարծում են, որ այն Չեխիա կարող է բերած լինել Մեծ Բրիտանիայից վերադարձած որեւէ մեկը։ Մասնագետները նաեւ հայտարարել են, որ եթե հաստատվեն նախնական արդյունքները, դա մարդկանց վրա որեւէ ազդեցություն չի ունենա, սակայն իրենք պետք է անհրաժեշտ հակազդող միջոցառումները իրականացնեն։