Սաուդյան արքայորդին այդ երկրի էներգետիկայի նախարար է նշանակվել

Սաուդյան արքայորդին այդ երկրի էներգետիկայի նախարար է նշանակվել

Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման ալ-Սաուդը իր երկրի էներգետիկայի, արդյունաբերության եւ հանքային ռեսուրսների նախարար է նշանակել իր որդուն՝ արքայազն Աբդել-Ազիզ բին Սալման ալ-Սաուդին։ Այս մասին հայտնում է Al-Arabiya-ն։ Արքայազնը փոխարինել է նախարար Խալեդ ալ-Ֆալեհին։ Արքայազնը 2005-17 թթ եղել է նավթի նախարարի օգնական։ Արքայազն Աբդել-Ազիզը թագավոր Սալման ալ-Սաուդի չորրորդ որդին է։